Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանները տեղեկություններ են տարածել իրենց պաշտպանյալի և Credit Suisse-ի միջև ընթացող դատական վեճի վերաբերյալ։
Metric իրավաբանական ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բերմուդյան կղզիների վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բերմուդյան կղզիների առաջին ատյանի դատարանի որոշումը, համաձայն որի՝ Credit Suisse-ի դուստր ձեռնարկությանը պարտավորեցրել են 607 մլն դոլար վճարել հօգուտ Իվանիշվիլիի ընտանիքի։
Սինգապուրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` Credit Suisse Trust Limited-ին պարտավորեցրել են 926 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել հօգուտ հայցվորների։
Փաստաբանները նաև հույս ունեն, որ դատական պայքարն արդյունք կտա, և Իվանիշվիլիի ու նրա ընտանիքի անդամների ողջ ունեցվածը կվերականգնվի: