Վրաստանի կրոնական հարցերի պետական գործակալության պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետություն։
Ինչպես ասվում է գործակալության տարածած տեղեկատվության մեջ, պատվիրակության կազմում են Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն, Ռազմավարական հետազոտությունների, վերլուծությունների և տարածաշրջանների ծառայության վերլուծաբան Գիորգի Պատաշուրին և իրավական ապահովման ծառայության իրավաբան Ալեքսանդր Շեկղիլաձե.
«Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ Այցի նպատակն է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ կրոնի ոլորտում»,- ասված է տեղեկատվության մեջ։