Այսօր՝ հուլիսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Տոնն ավանդույթի համաձայն նշվեց նաև Թբիլիսիում գործող երկու հայ առաքելական եկեղեցիներում։
Առավոտյան Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Պատարագից հետո բակում դրված օրհնված ջուրը հավատացյալները ցողեցին միմյանց վրա` շնորհավորելով տոնը։
Երաժշտության ներքո տոնը նշեցին հավաքված մեծ ու փոքր տարիքի թբիլիսցիները։
Միաժամանակ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում ևս վարդավառյան տրամադրություն էր տիրում։
Լուսանկարները ստորև՝
Վարդավառը hայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, նշվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը:
Ավետարանական պատմությունից հայտնի է, որ Հիսուս Քրիստոսն իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Թադեւոսի եւ Հովհաննեսի հետ բարձրացավ սբ. Լեռ և այնտեղ աղոթելիս պայծառակերպվեց, այլակերպվեց:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: