Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հրապարակած միգրացիոն վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2023 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում ապաստան է հայցել 515 մարդ:
Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցված քաղաքացիների թիվը կազմել է 224, իսկ առաջին եռամսյակում՝ 291, համապատասխանաբար, ընթացիկ տարվա 6 ամսում այս թիվը կազմել է 515։
Ըստ ՆԳՆ-ի՝ 2022 թվականին ընդհանուր առմամբ ապաստան է հայցել 1 473 մարդ։
2023 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով Վրաստանում որպես ապաստան հայցող գրանցվել է ամենաշատը՝ 104 քաղաքացի Ուկրաինայից։ Վրաստանում 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին ապաստան են հայցել.
- Ուկրաինա՝ 104 քաղաքացի,
- Ռուսաստան՝ 49 քաղաքացի,
- Իրան՝ 93 քաղաքացի,
- Թուրքիա՝ 72 քաղաքացի,
- Հնդկաստան՝ 17 քաղաքացի: