Վրաստանի զգալի շրջաններում հուլիսի 16-17-ը սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ըստ կանխատեսման, արևելյան Վրաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 15-ի կեսօրից մինչև հուլիսի 18-ի առավոտը կփչի ուժեղ արևմտյան քամի։ Ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ:
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման։