Վրաստանում 2023 թվականի հունիսին մայիս ամսվա համեմատ կենսապահովման նվազագույնն աճել է 80 թեթրիով, հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Հունիսին աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը կազմել է 254,5 լարի։ Մինչդեռ 2023 թվականի մայիսին այս ցուցանիշը կազմում էր 253,7 լարի։
2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 2023 թվականի հունիսին աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը կրճատվել է 80 թեթրիով։ 2022 թվականի հունիսին ապրուստը կազմել է 255,3 լարի։
Ի դեպ, կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը պարունակում է աշխատունակ տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը: