Հացահատիկի իրացման խնդիրների հետ կապված Վրաստանի Կախեթիի մարզի Ծնորի քաղաքում ցորեն արտադրողները պետք է ակցիա անեին, սակայն «Հացահատիկային ֆերմերների ասոցիացիան» այն հետաձգելու հայտարարություն է տարածել։
Նշվում է, որ ակցիան հետաձգելու երկու պատճառ կա: Մի կողմից՝ պետությունը սահմանափակել է աղացած ցորենի և գարու (ծառայում են որպես անասնակեր-խմբ.) ներկրումը մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։ Մյուս կողմից՝ բանավոր խոստում են ստացել, որ տեղական ցորենի գինը կբարձրանա մինչև 70 թեթրի:
«Հացահատիկային ֆերմերների ասոցիացիայի» ղեկավար Նիկոլոզ Բենիաիձեն հայտարարել է, որ Վրաստանը անասնակերի համար տուրք սահմանելուց բացի պետք է բարձրացնի նաև ալյուրի մաքսատուրքի չափը: