Ախալքալաքի Ազատության փողոցում գտնվող Ջիվանու անվան հրապարակի վերականգնողական աշխատանքն ակտիվորեն շարունակվում է, տեղեկացնում են Ախալքալաքի քաղաքապետարանից։
Նախագծի համաձայն՝ հրապարակի բարեկարգումը զգալիորեն կփոխի Ազատության փողոցի տեսքը, կգեղեցկացնի շրջակա միջավայրը, և հրապարակը կդառնա բնակիչների հանգստի հիմնական գոտիներից մեկը:
Աշխատանքն իրականացնում է «Կ-Քոմփանի» ՍՊԸ-ն` ավելի քան կես միլիոն լարի պայմանագրային արժեքով։ Ծրագրի ֆինանսավորումը կատարվում է մարզերի զարգացման հիմնադրամից և տեղական բյուջեից։