Իշխանական պատգամավորը վայր է դնում մանդատը

Վրաստանի առողջապահության նախկին նախարար և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Դավիթ Սերգեենկոն վայր է դնում պատգամավորական մանդատը:

Այս մասին հայտնի է դարձել ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովի նիստի օրակարգից։ Հուլիսի 14-ին, ժամը 12:00-ին կայանալիք հանդիպմանը պետք է քննարկվի Սերգեենկոյի մանդատի վաղաժամկետ դադարեցման հարցը:

Սերգեենկոն ներկայումս Մարդու իրավունքների և առողջապահության հանձնաժողովների անդամ է:

Ի դեպ, նա այն պատգամավորներից էր, որ չէր աջակցել «Օտարերկրա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին:

Հիշեցնենք՝ մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի 76 պատգամավորներ առաջին ընթերցմամբ աջակցել են ռուսական օրինագծին, որի նպատակը երկրում լրատվամիջոցների և քաղաքացիական սեկտորի վարկաբեկումն ու սահմանափակումն էր: