Բրիտանական Block Energy ընկերությունը, որը Վրաստանի մի քանի լիցենզավորված բլոկների վրա նավթի և գազի որոնում/արդյունահանում է իրականացնում, հայտարարում է արդյունահանման ավելացման մասին։
Ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ներդրողներին զեկուցել է, որ ապրիլ-հունիս ամիսներին արդյունահանել է 60 հազար 400 բարել նավթ և գազ, դրանից՝ 48 հազար 500 բարել նավթ և 11 հազար 900 բարել նավթին համարժեք գազ։ Նշվում է, որ առաջին եռամսյակի համեմատ արտադրությունն աճել է 1,6 անգամ։
Ինչ վերաբերում է վաճառքի տվյալներին, ապա երկրորդ եռամսյակում Block Energy-ն արդյունահանել է 2,56 մլն դոլարի 36 հազար բարել նավթ և 266 հազար դոլար արժողությամբ 50,3 մլն խմ գազ:
Block Energy-ը նախատեսում է նաև լրացուցիչ հորատանցքեր իրականացնել: Հիշեցնենք, որ բրիտանական նավթային ընկերությունը անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարեց, որ նավթի նոր պաշարներ է հայտնաբերել Վրաստանի հարավ-արևմուտքում՝ Պատարձեուլիի մոտ։