Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի նստավայրում հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին։
Վրաստանի նախագահը հանդիպմանն արձագանքել է Twitter-յան իր միկրոբլոգում՝ այն վերնագրելով այսպես. «Վրաստանի և Եվրոպայի համար կարևոր պահին»:
Ըստ նախագահի գրառման՝ զրույցում շոշափվել է Գերմանիայի աջակցությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը, որն այլընտրանք չունի Վրաստանի համար։
«Վրաց ժողովուրդը գնահատում է գերմանացի ազգի աջակցությունը»,- գրել է Զուրաբիշվիլին։