Թբիլիսիի Վակեի այգում գտնվող շատրվանի անսարքության հետևանքով հոսանքահարված 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլիի մահվան գործով Թբիլիսիի քաղաքային դատարանը 9 մեղադրյալներից 8-ին ազատազրկման է դատապարտել:
Ի դեպ, գործը վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին Վակեի այգու շատրվանից գնդակ վերցնելու պահին 2 դեռահասի հոսանքահարմանը, որոնց փրկելու շտապած 13-ամյա Մարիտա Մեփարիշվիլին մահացել էր, իսկ նրա երկու ընկերները կլինիկայում բուժում ստանալուց հետո դուրս էին գրվել:
Դատավորն արդարացրել է միայն մեկ մեղադրյալի՝ էլեկտրազոդող Վալերի Գոբեջիշվիլիին։
Վակեի այգու գործը Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվում է երկու դրվագով.
- ծառայողական և արդյունաբերական անտարբերության, աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտման,
- կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու համար, ինչը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել:
2022 թվականի հոկտեմբերի 18-ին ներքին գործերի նախարարությունը վերոնշյալ գործով ձերբակալել է 9 անձի, այդ թվում՝ քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության պետի տեղակալին, «Գրինսերվիս+»-ի և «Մշեն-Էքսպերտի» տնօրեններին։ Ավելի ուշ ձերբակալվել է նաև քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության նախկին ղեկավար Գիգա Գիգաշվիլին։