«Վարկեթիլի» կայարանի փակումը հնարավոր է հետաձգվի

Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանի փակումը հնարավոր է հետաձգվի։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ քաղաքապետարանը կապալառու ընկերության հետ բանակցություններ է վարում «Վարկեթիլի» կայարանի փակման շուրջ, իսկ ստույգ ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ավել վաղ հայտարարել էր, որ «Վարկեթիլի» կայարանը վերականգնողական աշխատանքների պատճառով կփակվի 2 ամսով՝ հուլիս-օգոստոս ընկած ժամանակահատվածում։ Մոտավոր ամսաթիվ հուլիսի 1-ն էր նշվել։

Ընդհանուր վերականգնողական աշխատանքները կապալառու ընկերությունը սկսել է փետրվարի 9-ին։ Ծրագրի արժեքը 13,4 մլն լարի է։