Հուլիսի 8-ին Tbilisi Pride-ի հպարտության շաբաթն ամփոփող Tbilisi Pride Fest 2023-ը տապալելու գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով երկու անձ է ձերբակալվել։
Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) փոխանցում են՝ քրեական գործ է հարուցվել մանր խուլիգանության և ոստիկանի նկատմամբ անհնազանդության մեղադրանքով։
Նշենք, որ հուլիսի 8-ին Tbilisi Pride-ի հպարտության շաբաթն ամփոփող Tbilisi Pride Fest 2023-ը, որ պետք է անցկացվեր փակ տարածքում՝ Թբիլիսիի Lisi Wonderland-ի հարակից տարածքում, չեղարկվել է հոմոֆոբ, հակաարևմտյան բողոքի ակցիայի մասնակիցների հարձակման պատճառով: Հոմոֆոբ և բռնություն գործող խմբերը ներխուժեցել են Lisi Wonderland-ի հարակից տարածք, ավերել, վնասել գույքն ու առկա իրերը, իսկ փառատոնի մասնակիցներն էվակուացիոն ավտոբուսներով հարկադրված լքեցին տարածքը:
Նահանջ ԵՄ ճանապարհից. հուլիսի 8-ի բռնությունների ժամանակագրությունն ու արձագանքները