Վրաստանում հուլիսի 8-ի գիշերվանից մինչև հուլիսի 12-ի առավոտ սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ՝ ուժգին անձրև և կայծակ, արևելյան Վրաստանի առանձին շրջաններում՝ կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Կանխատեսման համաձայն՝ հուլիսի 9-12-ը կփչի արևմտյան ուժեղ քամի, ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Գործակալությունը զգուշացնում է՝ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի հեղեղումների, իսկ երկրի լեռնային շրջաններում՝ սողանքների առաջացման և ակտիվացման։