Սագարեջոյում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներին ու լրագրողներին սպառնացել են քարերով ու ջրով լի շշերով։
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով, ուկրաինական կողմին բացատրվել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ խնդրանքն ու մտահոգությունը չեն համապատասխանում իրականությանը: Զաքարաշվիլին հեռացել է Կիևից։
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում մահացած 12-ամյա աղջկա գործով հետաքննության շրջանակներում կատարված պաշտոնեական անտարբերության փաստով։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին արձագանքել է Ռուսթավիի 8-րդ միկրոշրջանում գտնվող տարեցների կացարանում (ծերանոց) տիրող ծանր իրավիճակի մասին մամուլում տարածված տեղեկատվությանը։
Վրաստանից ավտոմեքենաների կատալիզային չեզոքարարների (կատալիզատորների) արտահանումը երեք տարով արգելվել է: Արգելքն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի մայիսի 1-ը, համապատասխան հրամանն արդեն հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։
2023 թվականի երրորդ եռամսյակում Ղազախական նավթային KazTransOil ընկերությունը Թենգիզի հանքավայրից դեպի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով նավթի արտահանումը ավելացրել է մինչև 347,1 հազար տոննա։
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «Ռոսավիացիա»-ին թույլ է տվել շաբաթական 284 չվերթ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի քաղաքների միջև: