Հուլիսի 6-7-ին Արևմտյան Վրաստանում կպահպանվի շոգ և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը տեղ-տեղ կբարձրանա մինչև +35, +37 աստիճան։ Այս տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Հուլիսի 8-9-ին ջերմաստիճանը կնվազի մինչև +25, +30 աստիճան, սպասվում են նաև կայծակ ու անձրև։
Երկրի արևելյան մասում բարձր ջերմաստիճանային ֆոնը (+30, +35 աստիճան) կպահպանվի մինչև հուլիսի 10-ը։ Տեղ-տեղ սպասվում են անձրև, կայծակ և կարկուտ։
Մայրաքաղաք Թբիլիսիում միայն հուլիսի 7-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մնացած օրերին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +32, +34 աստիճան։