Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ հունիսի 1-30-ը եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի գործակալության աշխատակիցները Վրաստանի ողջ տարածքում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում բացահայտել են 13 հազար 081 տուփ առանց ակցիզի ծխախոտի ապօրինի պահպանման-տեղափոխման 119 փաստ:
Ըստ հաղորդագրության՝ Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, առանց ակցիզի ապրանքներն առգրավվել են օրինախախտ քաղաքացիներից։
Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1552-րդ հոդվածի համաձայն, 65 փաստով կազմվել են վարչական իրավախախտումների արձանագրություններ, և գործի նյութերն ըստ ենթակետի ուղարկվել են դատարան։
Վրաստանի հարկային օրենսգրքի 271-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, 3 փաստով գործի նյութերն ուղարկվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն, իսկ մնացած 51 փաստերը համարվել են չպարզված դեպքեր, և կազմվել են հեռացման արձանագրություններ։