Վրաստանի «Նավթամթերք ներկրողների միության» տվյալներով, Վրաստանում վառելիքն ավելի էժան է, քան Հայաստանում: Ուշագրավ է, որ տարածաշրջանում ամենաէժան վառելիքը Ռուսաստանում է:
Վրաստանի բրենդային բենզալցակայաններում A-92 տեսակի բենզինի գինը 0,85 եվրո է, A-95 տեսակինը՝ 0,97 եվրո, A-98 տեսակինը՝ 1,22 եվրո, դիզվառելիքը՝ 1,09 եվրո:
- Ռուսաստանում A-92 տեսակի բենզինն արժե 0,514 եվրո, A-95 տեսակինը` 0,55 եվրո, A-98 տեսակինը` 0,66 եվրո, դիզվառելիքը` 0,62 եվրո,
- Հայաստանում A-92 տեսակի բենզինի 1 լիտրի գինը՝ 0,95 եվրո, A-95 տեսակինը՝ 1,02 եվրո, A-98 տեսակինը՝ 1,79 եվրո, դիզվառելիքինը՝ 1,05 եվրո,
- Ադրբեջանում A-92 տեսակի բենզինի գինը 0,54 եվրո է, A-95 տեսակինը` 1,08 եվրո, A-98 տեսակինը` 1,25 եվրո, դիզվառելիքինը` 0,43 եվրո,
- Ուկրաինայում A-92 տեսակի բենզինն արժե 1,04 եվրո, A-95 տեսակը՝ 1,11 եվրո, A-98 տեսակը՝ 1,17 եվրո, դիզվառելիքը՝ 1,08 եվրո,
- Թուրքիայում A-95 տեսակի բենզինի գինը՝ 0,84 եվրո է, A-98 տեսակինը՝ 0,86 եվրո, դիզվառելիքինը՝ 0,84 եվրո,
- Մոլդովայում A-92 տեսակի բենզինն արժե 1,93 եվրո, A-95 տեսակը՝ 1,21 եվրո, A-98 տեսակը՝ 1,48 եվրո, դիզվառելիքը՝ 1,01 եվրո,
- Բելառուսում A-92 տեսակի բենզինը 0,68 եվրո է, A-95 տեսակը` 0,72 եվրո, A-98 տեսակը` 0,79 եվրո, դիզվառելիքը` 0,72 եվրո: