«Վրացական երկաթուղիներ»-ով երթևեկությունը մասնակի կվերսկսվի

«Վրացական երկաթուղիներ»-ի հաղորդմամբ` Մարելի կայարանի մոտ սողանքից գծերն ամբողջությամբ մաքրվել են, և վերականգնվել է շփման ցանցը։

Ըստ այդմ, «Վրացական երկաթուղիներ»-ով երթևեկությունը կվերսկսվի հուլիսի 3-ի ժամը 17:00-ից։ Մասնավորապես, կեսօրից հետո կիրականացվեն հետևյալ չվերթերը.

  • #804 Թբիլիսի-Բաթումի՝ 17:05
  • #807 Բաթումի-Թբիլիսի՝ 17:15
  • #801 Բաթումի-Թբիլիսի՝ 18:20
  • #812 Թբիլիսի-Բաթումի՝ 0:35
  • #811 Բաթումի-Թբիլիսի՝ 0:45
  • #869 Զուգդիդի-Թբիլիսի՝ 17:25
  • #874 Թբիլիսի-Փոթի՝ 17:30

Ի դեպ, հուլիսի 1-ին երկաթուղու Մարելի կայարանի հատվածում սողանք է տեղի ունեցել, ինչի պատճառով չեղարկվել են չվերթերը։ Մաքրման աշխատանքների ժամանակ այսօր՝ հուլիսի 3-ին, հողային զանգվածի տակ հայտնաբերվել է տեղի բնակչի՝ 72-ամյա տղամարդու դի: