Մոսկվայի ու Թբիլիսիի միջև շաբաթական 24 չվերթ կիրականացվի

Ռուսական Azimuth ավիաընկերությունը և վրացական Georgian Airways ավիաընկերությունն ավելացնում են Մոսկվայի և Թբիլիսիի թռիչքների հաճախականությունը։

Azimuth-ի կրկնապատկել է թռիչքների թիվը. այսուհետ՝ շաբաթական 7 չվերթի փոխարեն, 14 չվերթ կիրականացվի։ Ըստ հաղորդագրության, հավելյալ թռիչքները կսկսվեն հուլիսի 5-ից։

Georgian Airways-ը, որը մայիսից ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Ռուսաստան, շաբաթական երեք չվերթ է ավելացրել։ Ավիաընկերությունը դրա մասին պաշտոնական հայտարարություն չի արել, թեպետ կայքում արդեն հնարավոր է գնել այդ չվերթերի տոմսերը։ Նոր չվերթերը կավելացվեն երկուշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին։

Այսպիսով, Մոսկվայի և Թբիլիսիի միջև շաբաթական 24 չվերթ կիրականացվի:

Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պաշտոնական կայքում հուլիսի 1-ին հրապարակված փաստաթղթի համաձայն, Georgian Airways-ի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են սահմանվել: