Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կոջորիի «Զինվորական ճամբարի» բացմանն ասել է, որ անհրաժեշտ են առողջ ապրելակերպ ու ճիշտ արժեքներ, և ընտանեկան արժեքների քարոզը պետք է սկսել մանկապարտեզներից ու դպրոցներից:
Դիմելով երիտասարդներին՝ վարչապետը նշել է, որ ճամբարը կնպաստի երիտասարդության շրջանում առողջ, ճիշտ արժեքների տարածմանը, նաև ընդգծել է այդ գործընթացում պետության ու ընտանիքի դերը։
«Շատ մեծ է մեր հպարտ բանակի նշանակությունն ու դերը մեր հասարակության կայացման գործում։ Կարծում եմ, որ պետք է ի սկզբանե ներգրավել մեր երիտասարդներին ոչ միայն դպրոցներից, այլ նաև մանկապարտեզներից, մենք պետք է ավելի շատ տեղեկատվություն ներառենք երիտասարդների շրջանում տեղեկացվածությունն ու գիտակցությունը բարձրացնելու նպատակով` հասկանալու համար բանակի կենսակերպը»,- ասել է վարչապետը:
Ի դեպ, Վրաստանի Կախեթիի մարզի Ախմետայի շրջանում գտնվող Կոջորի գյուղի Գիորգի Անծուխելիձեի անվան սերժանտական ակադեմիայում պաշտպանության նախարարության «Զինվորական ճամբար» նոր նախագիծն է բացվել: