Վրաստանի խորհրդարանում արտահերթ նիստը մեկնարկել է: Նախագահի հրամանագրով հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերն են.
- «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ նախագահի մոտիվացված նշումները,
- «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխության նախագիծ» 3-րդ ընթերցմամբ,
- «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխությունը՝ 3-րդ ընթերցմամբ,
- «Առողջության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը՝ 3-րդ ընթերցմամբ,
- «Պաշտպանության օրենսգիրք»-ում փոփոխությունը՝ 2-րդ ընթերցմամբ:
Արտահերթ նիստում կքննարկվի նաև Անձնական տվյալների պաշտպանության ծառայության տարեկան հաշվետվությունը։