Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը Թբիլիսիում Tbilisi Pride-ի շաբաթվա ընթացքում ելույթ կունենա։ Այս տեղեկությունը տարածում է Tbilisi Pride-ը։
Կազմակերպությունը նշում է, որ փակ կոնֆերանսի շրջանակներում եվրահանձնակատարը ելույթ կունենա ներկաների առջև և կմեկնարկի Tbilisi Pride-ին նվիրված շաբաթը։
Tbilisi Pride-ի շաբաթվան մասնակցելու համար Վրաստան է ժամանելու նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Նիք Բերեսֆորդը։
Ի դեպ, Թբիլիսիի հպարտության շաբաթը կանցկացվի հուլիսի 1-8-ը։ Կազմակերպիչների խոսքով՝ շաբաթը կներառի փակ միջոցառումներ։