Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել Ցխինվալիի քննչական կենտրոնից։ Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության ծառայության տվյալներով՝ «1998 թվականին ծնված Լաշա Բախտուրիձեն, ալկոհոլի ազդեցության տակ, Ցխինվալի շրջանի Դմենի գյուղի մոտ դիտավորությամբ խախտել է Հարավային Օսիայի սահմանը»։
«Հարավային Օսիայի Հանրապետությունից «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն հունիսի 29-ին Լաշա Բախտուրիձեն արտաքսվել է», — նշված է Անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ տասը օր առաջ դե ֆակտո Անվտանգության ծառայությունը հրապարակեց մայիսին բերման ենթարկվածների վիճակագրությունը, ըստ որի՝ անցյալ ամիս Ցխինվալիում «սահմանը խախտելու» մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի 49 քաղաքացի։