Հունիսի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունել է վրաց հեղինակավոր շախմատիստ Նանա Ալեքսանդրիային, փոխանցում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Շախմատիստը ՀՀ դեսպանին ներկայացրել է Թբիլիսիում ավանդական դարձած շախմատային հուշամրցաշարը՝ նվիրված հայազգի լեգենդար շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին։
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի շախմատի ֆեդերացիային, «ՆՏՆ» (Նոնա Գափրինդաշվիլի, Տիգրան Պետրոսյան, Նանա Ալեքսանդրիա) շախմատային ակումբին և անձամբ Նանա Ալեքսանդրիային՝ հայազգի շախմատիստի հիշատակին ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։