Թբիլիսիի 2017 թվականի բյուջեն ավելացել է 17 միլիոն լարիով: Թբիլիսիի քաղաքային խորհրդի` սակրեբուլոյի «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը պահանջում է 2 մլն. լարի հատկացնել «Մանկական աշխարհում» տեղի ունեցած հրդեհից տուժածներին:
Խմբակցության ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝ հնարավոր է այս գումարը ավելացնել պահուստային ֆոնդին, որից և փոխհատուցել տուժածներին: «Պահանջում ենք 17 մլն. լարիից 2 մլն. հատկացնել հրդեհից տուժածներին, որպեսզի գոնե մի քիչ օգնենք այն մարդկանց, ովքեր բարդ իրավիճակում են»,— հայտարարել է խմբակցության անդամ Իրակլի Նադիրաձեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով այլվել են ամբողջական տաղավարներ, առևտրի կետեր: Տնտեսվարողները խոշոր չափի նյութական վնաս են կրել: Նախօրեին նրանք հավաքվել էին այրված կենտրոնի տարածքում՝ պահանջելով վնասի փոխհատուցում: