«Երբ սպորտը փոխում է աշխարհը» արշավի շրջանակներում տեղի ունեցավ «Քվեմո Քարթլիի դպրոցական լիգա» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցել է Քվեմո Քարթլիի տարբեր մունիցիպալիտետների քսան դպրոց։
Մրցույթը իրականացրել են Քվեմո Քարթլիի նահանգապետը, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Գարդաբանիի քաղաքապետարանը, «Սպորտի կառավարման մեթոդաբանություն» ընկերությունը և Տեխնոլոգիաների ասոցիացիան։ Այս տեղեկությունը տարածել է Մառնեուլիի քաղաքապետարանը։
Ֆուտբոլի մրցաշարն անցկացվել է հանրակրթական դպրոցների միջև, հաղթանակ է տարել Մառնեուլիի թիվ 6 հանրակրթական դպրոցի թիմը։
«Գարդաբանի քաղաքի ֆուտբոլի դաշտում կայացավ Մառնեուլիի թիվ 6 դպրոցի և Կրծանիսի դպրոցի միջև եզրափակիչ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Մառնեուլիի թիվ 6 հանրակրթական դպրոցի թիմի հաղթանակով՝ 2։1 հաշվով», — նշված է հաղորդագրության մեջ։