«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ 8 կազմակերպություն գնահատման հերթական փաստաթուղթ է պատրաստել՝ կարգավիճակի չափիչ (ստատուսմետր), որն արտացոլում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը:
2023 թվականի հունիսի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացել է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների երկկողմ քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը՝ փոխնախարարների մակարդակով։
Ուրիշի գույքը վնասելու տուգանքի չափը հնարավոր է բարձրանա: Վրաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները:
Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) նախագահի անդամության համար նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից առաջադրված թեկնածուներին՝ Դավիթ Բաքրաձեին և Դիմիտրի Ջափարիձեին, խորհրդարանի լիագումար նիստում ևս չեն աջակցել:
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի «իշխանությունը» Ժնևի քննարկումների համանախագահների հետ հանդիպման ժամանակ դե ֆակտո սահմանների սահմանազատում և սահմանագծում է պահանջել:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի վետերանների և քաղաքացիների «Աիաաիրա» («Հաղթանակ») կազմակերպությունը ի նշան «կառավարության» և «նախագահի» վարած քաղաքականության նկատմամբ անվստահության՝ դե ֆակտո հանրապետությունում «հանրաքվե» անցկացնելու նախաձեռնությամբ է հանդես եկել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) հայտնում են, որ սահմանապահ ոստիկանության MI-8 տիպի ուղղաթիռի հետ արտակարգ պատահար է տեղի ունեցել լեհ փրկարարներին Մկղինվարծվերիում օգնություն ցուցաբերելիս:
PMCG խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ նշվում է, որ 2023 թվականի մայիսին ամսական աշխատավարձ ստացողների թիվը 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 7 տոկոսով, իսկ 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 11,5 տոկոսով։
Հարցված վրացի տնտեսագետների մոտ 90 տոկոսի կարծիքով, 2023 թվականի երկրորդ եռամսյակում լարիի ամրապնդման վրա բարձր կամ շատ մեծ ազդեցություն ունեցող գործոնը միգրանտների ներհոսքն է։
Ուկրաինայում «Կախովկա» հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) ամբարտակի պայթեցումից հետո Սև ծովի անվտանգության թեման չի կորցնում իր արդիականությունը:
Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեն և Նիկա Մոսիաշվիլին մարտի 7-8-ի գործողությունների առնչությամբ տուգանվել են՝ յուրաքանչյուրը 2 500-ական լարիով։
Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ զգային շարժման» (ՄԱՇ) նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով, կուսակցության տնտեսական ծառայության աշխատակից Դավիթ Օսիկղմիշվիլին սեփական տան մոտ հարձակման է ենթարկվել:
Թբիլիսիում անհայտ անձը հարձակվել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության (ՀԸ) համահիմնադիր, հեռուստահաղորդավար Միշա Մշվիլդաձեի վրա:
Բաց տարածքում շանն առանց դնչկալի կամ վզկապի զբոսանքի տուգանքները խստացվել են։
Թբիլիսիի «Եվրո պարկ» լողավազանային համալիրը դադարեցնում է գործունեությունը:
Ալյուր արտադրողների ասոցիացիայի տվյալներով, հունիսի 12-ից՝ Վրաստան ներկրվող ալյուրի վրա ժամանակավոր մաքսատուրք սահմանելուց հետո, տեղական ալրաղաց գործարանները սկսել են գործել և վրացական ցորեն ընդունել:
Իշխանական «Իմեդի» հեռուստաընկերության ֆեսյբուքյան էջն անհասանելի է: