Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) նախագահի անդամության համար նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից առաջադրված թեկնածուներին՝ Դավիթ Բաքրաձեին և Դիմիտրի Ջափարիձեին, խորհրդարանի լիագումար նիստում ևս չեն աջակցել:
Նրանց թեկնածությանը կողմ է արտահայտվել ընդամենը 5, դեմ՝ 3 պատգամավոր, արդյունքում խորհրդարան ներկայացված երկու հարցն էլ տապալվել է:
Ուշագրավ է, որ մինչ հարցը լիագումար նիստ բերելը՝ հունիսի 26-ին, ֆինանսաբյուջետային և ոլորտային տնտեսության հանձնաժողովների համատեղ նիստում ևս չէին աջակցել Բաքրաձեին և Ջափարիձեին:
Ի դեպ, Զուրաբիշվիլին՝ Բաքրաձեի և Ջափարիձեի թեկածությունն առաջադրել է հունիսի 16-ին:
ԱԲ նախագահ Կոբա Գվենետաձեի պաշտոնավարման ժամկետը լրացել է մի քանի ամիս առաջ։ Նրան փոխարինողը պետք է ընտրվի Ազգային բանկի խորհրդի անդամներից։ Նախագահն իրավասու է ներկայացնելու Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածությունները։