Դիմորդների համար սկսվել է քննական ակտիվ ընթացք. Այս մասին հայտարարել է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին՝ ազդարարելով միասնական պետական քննությունների և ուսանողների գրանտային մրցույթի համար գրանցման մեկնարկը:
Դիմորդները գրանցվելու հնարավորություն ունեն www.naec.gov.ge և online.naec.ge էջերում :
«Սա շատ կարևոր շրջան է, քանի որ դիմորդները կարևոր որոշում են կայացնում: Գրանցումը ինչպես անցած տարիներին, այնպես և հիմա տեղի կունենա մի քանի փուլով: Հիմնական փուլը կտևի մինչև մարտի 31-ը, այդ ընթացքում դիմորդները պետք է մուտքագրեն անձնական տվյալները, այն քաղաքը որտեղ մասնակցելու են միասնական պետական քննություններին և նշեն այն առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնեն»,- ասել է Մայա Միմինոշվիլին՝ տեղեկացնելով նաև, որ տվյալների վերջնական գրանցումից հետո դիմորդը քննության վայրը փոխելու հնարավորություն չի ունենա, սակայն մինչև մայիսի 20-ը հնարավոր կլինի փոխարինել կամ ավելացնել նշած առարկաները: Այս ընթացքում հնարավոր կլինի փոխել նաև օտար լեզու առարկան: Օրինակ վրացերեն ընդհանուր տրամաբանության քննությունը կարելի է փոխարինել ընդհանուր տրամաբանության քննությամբ՝ հայերեն, ադրբեջաներեն կամ այլ լեզուներով:
Այս տարի պետական քննությունների ընթացակարգում էական փոփոխություններ չկան: