Կովկասի բնապահպանական կազմակերպությունների ցանցը (CENN), ԵՄ աջակցությամբ՝ քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի շրջանակներում, հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական մասնակցության 6-ամսյա ուսումնական ծրագրին մասնակցելու համար։ Տեղեկությունը տարածում է CENN-ը:
Քաղաքացիական մասնակցության 6-ամսյա վերապատրաստման ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին՝ տեղական մակարդակում սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման գործում:
«Ծրագրի շրջանակներում մասնակիցները կծանոթանան հետևյալ թեմաներին՝ նախագծերի մշակում, տեղեկատվական արշավների պլանավորում և իրականացում, փաստաբանություն, ռեսուրսների մոբիլիզացում և այլն: Մասնակիցները կաշխատեն մենթորների և փորձագետների հետ և կմշակեն նախագծեր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հատկաշական է, որ ծրագիրը բաղկացած է 4 մասից
- Քաղաքացիական կրթության ճամբար,
- Մենթորինգ,
- Նախագծերի ֆինանսավորում և իրականացում,
- Ամփոփիչ միջոցառում։
Ի դեպ, ծրագրին կարող են մասնակցել Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում բնակվող 18-30 տարեկան երիտասարդները, որոնք հետաքրքրված և մոտիվացված են ակտիվորեն աշխատել տեղական մակարդակում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ։
Ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք հղումով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի հուլիսի 3, ժամը 00:00: Մրցութային հայտը հասանելի է հետևյալ հղումով: