Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է մահմեդական զոհաբերության տոնը՝ Կուրբան Բայրամը:
«Խորին հարգանքով և սիրով շնորհավորում եմ մեր մուսուլման համաքաղաքացիներին՝ Կուրբան Բայրամի մեծ տոնի՝ բարության հաղթանակի, փոխադարձ հարգանքի և բարության տոնի առթիվ»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է՝ Վրաստանը միշտ աչքի է ընկել կրոնների նկատմամբ հարգանքով և հանդուրժողականությամբ, ինչը Վրաստանի հպարտ ավանդույթն է, և միշտ այդպես է լինելու։
«Մենք միասին ենք կառուցել մեր երկիրը և կշարունակենք դա անել ապագայում։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր մուսուլմաններին, մաղթում խաղաղություն և բարօրություն նրանցից յուրաքանչյուրին»,- գրել է Ղարիբաշվիլին: