Հունիսի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի զբոսաշրջության ադմինիստրացիայի ղեկավար Մաիա Օմիաձեի հետ, փոխանցում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
Հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել հայ և վրաց հասարակությունների միջև մարդկային ուղղակի շփումների առավել խորացման անհրաժեշտությանը և այս համատեքստում զբոսաշրջության ոլորտի ունեցած առանցքային նշանակությանը:
«Կարևորվեց զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության մեծ ներուժն առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: