Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մեկ ամիս առաջ Կոնգոյի օդային սահմանում խոցված ուղղաթիռի օդաչուն ապստամբների կողմից գերեվարվել է, վիրավորվել է Վրաստանի մեկ քաղաքացի:Ինչպես հայտնում է արտգործնախարարությունը, վերջինս բուժում է անցնում արևելյան Կոնգոյի Գոմա քաղաքում.
«Պրետորիայում Վրաստանի դեսպանատունը մշտապես կապի մեջ է Կոնգոյի հանրապետության կառավարության հետ, այն բանից հետո, ինչ տեղեկատվություն է տարածվել, որ ընթացիկ տարվա հունվար ամսին Կոնգոյի ապստամբների կողմից խոցվել է Վրաստանի զինվորական ուղղաթիռը, և տուժածների շարքում կան նաև Վրաստանի քաղաքացիներ: Մինչ այս պաշտոնական Կոնգոն չէր հաստատում Վրաստանի երկրորդ քաղաքացու մասնակցությունը նշված դեպքում: Մեզ նաև ընտանիքի անդամները չեն դիմել: Փետրվարի 22-ին Կոնգոյի կողմից Պրետորիայում Վրաստանի դեսպանատանը տեղեկատվություն է տարածվել, որի համաձայն ընդիմադիր խմբակցության կողմից գերեվարվել է Վրաստանի մեկ քաղաքացի , իսկ մյուս քաղաքացին վիրավոր է: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Կոնգոյի կառավարության հետ, որպեսզի իրավիճակը մանրամասնորեն պարզաբանվի, և Վրաստանի քաղաքացու օրինական իրավունքը պաշտպանված լինի»-ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Նշված քաղաքացիների՝ Կոնգոյում գտնվելու պատճառի մասին պաշտոնապես չի խոսվում: Հայտնի է, որ նրանք նախկին զինվորականներ են:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կոնգոյի օդային ուժերի կողմից երկու ուղղաթիռ էր խոցվել: Նրանցից մեկի օդաչու Սոսո Օսուրաուլին գերի էր վերցվել ապստամբների կողմից: Այժմ նրանք վրաց օդաչուի համար որպես փրկագին պահանջում են մեկ միլիոն դոլար: