Հունգարիան Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին կաջակցի միայն այն դեպքում, եթե ԵՄ անդամ մյուս երկրները համաձայնեն Վրաստանին միաժամանակ թեկնածուի կարգավիճակ տրամադրել։
Այս հայտարարությունն արել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը` վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները։
Նշենք, որ ըստ ներկա իրավիճակի վերաբերյալ զեկույցի` ԵՄ-ն համարում է, որ Ուկրաինան յոթ առաջնահերթություններից երկուսն է կատարել, Մոլդովան՝ իննից երեքը, իսկ Վրաստանը՝ 12-ից ընդամենը երեքը։