Վրացական Georgian Airways ավիաընկերության օրինակով՝ ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը ևս բարձրացրել է Մոսկվա-Թբիլիսի չվերթի գները, գրում է BusinessPressNews-ը:
Ըստ հաղորդագրության, եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից հետո Մոսկվայից Թբիլիսի Azimuth-ի թռիչքի արժեքը տատանվում էր 23 հազար 373 ռուբլուց մինչև 63 հազար 933 ռուբլի (280 և 760 դոլար` այսօրվա փոխարժեքով), ապա այսօր տոմսի արժեքը սկսվում է 59 հազար 025 ռուբլուց (700 դոլար) և հասնում մինչև 95 հազար 825 ռուբլի (1 140 դոլար):
Ինչ վերաբերում է Թբիլիսի-Մոսկվա չվերթի տոմսի գնին, ապա եթե մայիսի 19-ին, այսինքն՝ ուղիղ չվերթերի վերականգնման ժամանակ, տոմսի գինը սկսվում էր 21 հազար 052 ռուբլուց (250 դոլար) և հասնում մինչև 56 հազար 542 ռուբլու (672 դոլար), ապա այսօր գինը տատանվում է 26 հազար 131 ռուբլուց մինչև 74 հազար 891 ռուբլու սահմաններում (310-890 դոլար):