Վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետերում օրենքի խախտման 2 դեպք է կանխվել, փոխանցում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կասկածելի ուղեբեռի մանրամասն զննության արդյունքում մաքսային ծառայողները հայտնաբերել են 40 հազար 872 լարի 49 թեթրիի չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 406,8 գրամ)։
ՀՀ օրինախախտ քաղաքացու վերաբերյալ գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա արձագանքման համար, իսկ ՌԴ քաղաքացին 168-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով տուգանվել է 6 հազար 154 լարի 73 թեթրիով: