Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի փոխանցմամբ, Վրաստանը 2022 թվականին սպառել է 192 մլն կգ միս և մսամթերք։
Ըստ Galt & Taggart-ի՝ սպառված 192 մլն կիլոգրամից 148,4 մլն կգ (ընդհանուրի 77,3 տոկոսը) եղել է միս, իսկ 43,6 մլն կգ (ընդհանուրի 22,7 տոկոսը)՝ մսամթերք (նրբերշիկեղեն, երշիկեղեն և այլն):
Տվյալների համաձայն, ամենամեծ պահանջարկը նկատվել է թռչնամսի նկատմամբ, որին հաջորդում են խոզի և տավարի միսը։ Ըստ տվյալների՝ 2017-2022 թվականներին մսի սպառումն աճել է միջինը 1,8 տոկոսով, իսկ մսամթերքի սպառումը՝ 3,8 տոկոսով։
Galt & Taggart-ը կանխատեսում է, որ առաջիկա հինգ տարիներին՝ 2023-20227 թվականներին, մսի սպառումը տարեկան կաճի միջինը 5 տոկոսով, իսկ մսամթերքինը՝ 8 տոկոսով։ Պահանջարկը պայմանավորված կլինի բնակչության գնողունակությամբ և զբոսաշրջության աճով: