Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարությունը նախատեսում է գրեթե 2 մլն լարի ծախսել դպրոցների վերականգնման և ուսումնական հաստատությունների կառուցման վերաբերյալ հաղորդակցման/գովազդային արշավի նպատակով։
Նախարարությունը մտադիր է այս ծառայությունը ձեռք բերել առանց մրցույթի։
2 մլն լարիով նախատեսվում է.
- գովազդային արշավի հայեցակարգի ստեղծում,
- գրաֆիկական տեղեկատվական օղակների արտադրություն,
- պատկերային տեսանյութերի պատրաստում,
- արտաքին գովազդի տեղադրում,
- թվային մարքեթինգային ռազմավարության մշակում,
- կապի հարթակի (ստեղծում),
- մեդիա պլանավորում։
«Սկզբունքորեն կարևոր է մինչև 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկը երկու ուղղություններով էլ ակտիվ հաղորդակցման քարոզարշավ իրականացնել՝ հանրությանը իրազեկելու համար։ Նշված քարոզարշավը պետք է իրականացվի կարճ ժամկետում, քանի որ փոփոխությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը և դրա իրազեկումը դրական ազդեցություն կունենան Վրաստանի կառավարության ու ԿԳ նախարարության կողմից նախատեսվող նախագծերի և պետական ծրագրերի արդյունքների վրա»,- նշված է նախարարության առանց մրցույթի գնման փաստաթղթում:
Գնումների գործակալությանն ուղղված նամակում նախարարությունը նշել է, որ Թբիլիսիում ու մարզերում իրականացվում են 720 դպրոցի վերականգնում, 80 դպրոցի կառուցում. ծրագրից կօգտվի ավելի քան 230 հազար աշակերտ։
Ի դեպ, 1մլն 963 հազար 874 լարիի ծառայություններ մատուցելու համար առանց մրցույթի ընտրվել է երկու ընկերություն.
- WINDFORS GEORGIA ընկերությունը կստանա 879 հազար 547 լարի, թեև տարիների ընթացքում տարբեր գերատեսչություններից ստացել է ավելի քան մեկ միլիոն լարիի պայմանագրեր,
- «Ստուդիա մետրո»-ն այժմ կստանա 985 հազար 300 լարի, թեև ավարտել է նաև ավելի քան 1 մլն լարիի պայմանագրերը։