Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդներ Գիորգի Վաշաձեն և Սերգո Չիխլաձեն շարունակում են բարձր մակարդակի հանդիպումները Վաշինգտոնում։
Կուսակցության փոխանցմամբ՝ ընդդիմության առաջնորդներն այս անգամ հանդիպել են սենատոր Ջին Շահինին և նրա գրասենյակի ներկայացուցիչներին։
Վաշաձեի խոսքով, հանդիպման հիմնական թեմաներն են եղել վիզային ռեժիմի պարզեցումը, Ամերիկայի հետ ազատ առևտուրը և «Սև ծովի աջակցության ակտը»։
Ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ ամերիկացի գործընկերները մանրամասն տեղեկություններ ունեն Վրաստանում տիրող սոցիալ-քաղաքական ծանր իրավիճակի մասին, հետևաբար նրանք լիովին աջակցում են Վրաստանի ուղուն դեպի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրում։