«Սա խորհրդային մեթոդ է, որն այսօր կիրառվում է ժամանակակից Ռուսաստանում և որը հարազատ է ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին»,-արձագանքելով եկեղեցու շուրջ ծավալված իրադարձություններին, ասել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամ Սերգո Ռատիանին:
Ռատիանին վստահ է, որ Վրաստանի իշխող կուսակցության («Վրացական երազանքի») հիմնադիր, նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է կանգնած Վրաց Ուղղափառ եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետևում։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այսօր գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել:
«Ակնհայտ է, որ կառավարությունը միջամտում է եկեղեցու գործերին: Սա խորհրդային մեթոդ է, որը կիրառվում է նաև Իվանիշվիլիի կողմից: Մենք ստորագրահավաք ենք նախաձեռնել, քանի որ իշխանություններն այս իրադարձությունների պատասախանատվությունը չեն վերցնում իրենց վրա: Եկեղեցու ներքին գործերին խառնվելու մեջ միայն նրանք են հետաքրքրված»,- հայտարարել է Ռատիանին: