Այսօրվանից՝ հունիսի 22-ի ժամը 10։00-ից, Վրաստանի ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողները կարող են տպել քննության քարտերը։ Գործընթացի համար քննության գրանցված քաղաքացին պետք է անցնի հետևյալ հղումով՝ online.naec.ge (քայլ 1):
Քայլ 2-ով պետք է ընտրել «Ուսուցիչների առարկայական և մասնագիտական հմտությունների քննություն» բաժինը:
Քայլ 3-ով պետք է ընտրել համապատասխան դաշտը։
Քայլ 4-ում պետք է հավաքել անձնական համարը, քայլ 5-ում՝ նկարում պատկերված կոդը, որն ամեն անգամ փոփոխվում է:
Քայլ 6-ում պետք է հավաքել գրանցման ժամանակ հեռախոսահամարին sms հաղորդագրության միջոցով ստացված գաղտնագիրը, քայլ 7-ում ավտոմատ կերպով կլինի ուսուցչի անձնական համարը, որը չի փոխվում:
Քայլ 8-ը սեղմելով՝ կհայտնվի քննության քարտը, որը հնարավոր է ներբեռնել և տպել:
Քարտի վրա կան տվյալներ, թե որ դպրոցում և ժամը քանիսին պետք է հանձնել քննությունը։
Քարտը կարելի է նաև պահել և տպել քննության ողջ ընթացքում՝ ցանկացած պահի:
Կարևոր է, որ քարտի վրա առկա ողջ տեղեկությունը տպվի հստակ, առանց բացթողումների: Քարտը կարելի է տպել սև և սպիտակ ստանդարտ թղթի վրա (A4):