Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի փոխանցմամբ (NAEC), այսօրվանից՝ հունիսի 22-ի ժամը 10։00-ից, դիմորդները, ուսանողական դրամաշնորհային մրցույթի մասնակիցները, մագիստրատուրայի թեկնածուները կարող են տպել քննության քարտերը։
Գործընթացի համար քննության գրանցված քաղաքացին պետք է անցնի հետևյալ հղումով՝ online.naec.ge:
Ըստ NAEC-ի՝ քարտի վրա կան տվյալներ, թե որ դպրոցում և ժամը քանիսին պետք է հանձնել քննությունը։ Քարտը կարելի է նաև պահել և տպել քննության ողջ ընթացքում՝ ցանկացած պահի:
Կարևոր է, որ քարտի վրա առկա ողջ տեղեկությունը տպվի հստակ, առանց բացթողումների: Քարտը կարելի է տպել սև և սպիտակ ստանդարտ թղթի վրա (A4):
NAEC-ի տվյալներով, այս տարի Վրաստանում կբացվի 24 քննական կենտրոն։ Առաջարկում ենք քննական կենտրոնների ցանկին ծանոթանալ այստեղ: