Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձին, ասել է, որ Սաակաշվիլին երբեք չի լքել վրաստանյան քաղաքականությունը:
Ղարիբաշվիլին ամփոփել է իր այցը Բրյուսել՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ հանդիպումներին։
Ղարիբաշվիլին կիբերանվտանգության համաժողովի բացմանը հույս է հայտնել, որ միջոցառումը կնպաստի կիբերանվտանգության հարցերի մասնագիտական և մանրակրկիտ քննարկմանը:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, անդրադառնալով «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Edison Research-ի կողմից անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքներին՝ ասել է, որ հետազոտության հուսալիությունը զրոյական է, և դա տրամադրություններ ստեղծելու լոբբինգի մի մասն է:
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է ընդդիմադիր «Մթվավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի գործին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հիշատակել է նաև Վրաստանը:
Հունիսի 20-ին Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության որոշմամբ՝ Ախալգորիի հետ կապող ճանապարհը ժամանակավորապես բացվել է:
Մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հայրը՝ Բեքա Գրիգորիադիսը, որ որդուն ազատ արձակելու պահանջով խորհրդարանի դիմաց երեկ ցույց է անցկացրել՝ ի նշան բողոքի կարել է բերանն ու աչքը։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, խորհրդարանում երկու ընթերցմամբ մեծամասնության աջակցությունը ստացած «Ապաօլիգարխացման մասին» օրինագիծը միչև դեկտեմբեր չի ընդունի:
Ախալցիխեի Օրփոլո պոլիգոնում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակնահարված Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն մահացել է:
Քութայիսիի քաղաքային դատարանը ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձի, բռնության և սպառնալիքների մեջ մեղադրվողին մեղավոր է ճանաչել։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցները գիշերային ակումբում զբոսաշրջիկներից խոշոր չափերի գումար շորթելու գործով 8 անձի են ձերբակալել:
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ռուսթավի 2»-ից լրագրողի և հեռուստահաղորդավար Գիորգի Գաբունիայի հեռացումը անօրինական է համարել:
Թբիլիսիի քաղաքապետարանը կգնի 18 մետրանոց, 4 դուռ ունեցող ավտոբուսներ։ Էլեկտրոնային մրցույթի հաղթողը հայտնի է, սակայն պայմանագիրը դեռ չի կնքվել։
Հունիսի 25-ին Ախալքալաքի կենտրոնական այգում կանցկացվի երաժշտական երեկո։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 19։00-ին:
Վոլեյբոլի Վրաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Սա առաջին նման հաղթանակն է անկախ Վրաստանի պատմության մեջ։
2023 թվականի ապրիլին Վրաստանը Գերմանիա պնդուկ ներկրող լավագույն եռյակում է:
2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստան է ներկրվել ռեկորդային քանակությամբ ձմերուկ: