Մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հայրը՝ Բեքա Գրիգորիադիսը, որ որդուն ազատ արձակելու պահանջով խորհրդարանի դիմաց երեկ ցույց է անցկացրել՝ ի նշան բողոքի կարել է բերանն ու աչքը։
Բեքա Գրիգորիադիսը նշել է, այդ քայլին է գնացել Լազարեի ազատության և ի նշան «ռուսական կառավարության անհնազանդության»:
Ի դեպ, հունիսի 20-ին Բեքա Գրիգորիադիսը խորհրդարանի շենքի ետևում «Ոչ ռուսական կառավարությանը» խորագրով ակցիա է անցկացրել:
Նշենք՝ հունիսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Էնուքիձեն Բեքա Գրիգորիադիսին օրինախախտ է ճանաչել և տուգանել 2 000 լարիով։
Դրանից առաջ՝ հունիսի 1-ի գիշերը, ոստիկանությունը Բեքա Գրիգորիադիսին թույլ չէր տվել վրան տեղադրել խորհրդարանի դիմաց: Նա ձերբակալվել էր, երբ փորձել էր բացել պայուսակը և վրան տեղադրել:
Հիշեցնենք. Լազարե Գրիգորիադիսը, որը ոստիկանություն է կանչվել մարտի 29-ին՝ «Գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և այլոց ունեցվածքը ոչնչացնելու մեղադրանքով, ձերբակալվել է մարտի 30-ին: Լազարեն մեղադրվում է իրավապահների վրա «Մոլոտովի կոկտեյլ» նետելու համար:
Լազարե Գրիգորիադիսի պաշտպանական կողմը պնդում է, որ տվյալ դեպքում մեղադրյալի հանցանքը հաստատող ուղղակի ապացույցներ չկան։