Ախալցիխեի Օրփոլո պոլիգոնում պլանային դաշտային վարժանքների ժամանակ կայծակնահարված Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 24-րդ հրետանային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գոդերձի Ափրասիձեն մահացել է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ն:
«Գոդերձի Ափրասիձեն մի քանի օր գտնվել է կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում` արհեստական շնչառության սարքին միացված, նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 13-ին:
«Ծանր վնասվածքներ է ստացել կայծակից, երրորդ-չորրորդ աստիճանի այրվածքներ ունի, բավականին ծանր վիճակում բերվել է Ախալցիխեի կլինիկա, եղել է նաև զարկերակային կանգի պահ, հիվանդանոց է բերվել այրվածքային շոկով»,- օրեր առաջ հայտնել էր Խեչինաշվիլիի անվան կլինիկայի այրվածքների կենտրոնի ղեկավար Գուգա Քաշիբաձեն:
Ընդգծենք նաև, որ տուժած սպային տեղում զորամասի զինվորական բժիշկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն և անմիջապես տեղափոխել Ախալցիխեի ուղեգրային հոսպիտալ։ Մի քանի ժամ անց նրան տեղավորել են Թբիլիսիի Խեչինաշվիլիի կլինիկայի այրվածքների կենտրոնում։