Թբիլիսիում կգործեն 18 մետրանոց ավտոբուսներ

Թբիլիսիի քաղաքապետարանը կգնի 18 մետրանոց, 4 դուռ ունեցող ավտոբուսներ։ Էլեկտրոնային մրցույթի հաղթողը հայտնի է, սակայն պայմանագիրը դեռ չի կնքվել։ Տրանսպորտի բնութագրերի վերաբերյալ փաստաթղթերն առկա են գնումների գործակալության կայքում․

  • ավտոբուսների քանակը՝ 160,
  • մեկ ավտոբուսի գինը՝ 1 մլն 618  հազար 759 լարի,
  • արտադրող ընկերությունը՝ MAN։

Մրցույթում հաղթող է ճանաչվել «Թեգետա Մոթորս» ընկերությունը։