Վոլեյբոլի Վրաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Սա առաջին նման հաղթանակն է անկախ Վրաստանի պատմության մեջ։ Մինչ օրս Վրաստանի վոլեյբոլի հավաքականը երբևէ չէր հասել խոշոր մրցումների եզրափակիչ փուլ։
Վոլեյբոլի ազգային ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մինչ պատմական հաղթանակը հավաքականի վոլեյբոլիստները ստիպված էին լարված հանդիպումներ անցկացնել։
Առաջին փուլում նրանք հաղթեցին Իսրայելին, ապա պարտվեցին Ռումինիային, սակայն խաղն ավարտվեց Ավստրիայի դեմ հաղթանակով, վոլեյբոլի մինչև 17 տարեկանների հավաքականը վաստակեց Եվրոպայի առաջնության ուղեգիր։
Վճռորոշ խաղում Վրաստանի հավաքականից աչքի ընկան հատկապես Մարիամ Մուշկուդիանին (31 միավոր) և Մագդա Կոբաիձեն (21 միավոր), ովքեր ամենաշատ միավորները բերեցին թիմին։
Վոլեյբոլի կանանց առաջնությունը կանցկացվի չորս երկրներում՝ Բելգիա, Իտալիա, Գերմանիա և Էստոնիա։