Թբիլիսիում՝ Վարկեթիլիի բնակելի շենքերից մեկում, հոր և որդու վրա է հարձակվել 25-ամյա հարևանը՝ փորձելով սպանել նրանց։ Հարձակվողը ձերբակալված է դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Դեպքը տեղի է հունիսի 18-ին։ Նշվում է, որ հարևան շենքից տասնյակ քաղաքացիներ ականատես են դարձել հանցագործությանը։ Տեղեկության համաձայն՝ հայրը 30-ից ավելի իսկ որդին դանակի 4 կտրվածք է ստացել։
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 19-109 հոդվածով՝ սպանության փորձ։ Ձերբակալվածին սպառնում է 16-20 տարի կամ ցմահ ազատազրկում։